Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող կիսապաշտպան Ալֆոնսո Դեյվիսը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը։
Ինչպես հաղորդում է AS-ը, «արքայական» ակումբի ներկայացուցիչները ակտիվացրել են բանակցությունները կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Գերմանական գրանդն իր հերթին պատրաստ է բաժանվել Ալֆոնսոյից 50 միլիոն եվրոյի դիմաց, սակայն «Լոս Բլանկոները» պատրաստ չեն վճարել նման գումար։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Դեյվիսին ձեռք բերել ավելի քիչ գումարով։