«Ռեալի» ֆուտբոլիստը վերադարձել է ընդհանուր շարք

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերի մարզավիճակի մասին հարցին։

«Այս շաբաթ նա սկսեց մարզվել թիմի հետ: Վաղը նա կլինի հայտացուցակում։ Աստիճանաբար նա կունենա իր րոպեները։

Արդա Գյուլերը հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է: Նա կարող է խաղալ կիսապաշտպանի, կենտրոնական հարձակվողի կամ աջ եզրայինի դիրքում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմը համալրել է նախորդ ամառ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի կարողացել նորամուտը նշել «Լոս Բլանկոսի» կազմում։