«Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթը պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Միլանը» կարող էր իմանալ կիսապաշտպան Սանդրո Տոնալիի խաղային կախվածության մասին անգլիական ակումբ տեղափոխելիս:
«Ի՞նչ գիտեր «Միլանը» գործարքի ժամանակ: Ինձ համար իսկապես դժվար է հասկանալ, թե ինչ գիտեն կամ չգիտեն այլ ակումբները: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, մեր ներքին հետաքննությունն է»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Էշվորթի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ անցած հոկտեմբերին իտալացի ֆուտբոլիստը տասը ամսով որակազրկում էր ստացել իր անօրինական խաղադրույքների պատճառով։ Այժմ Տոնալին բաց կթողնի Պրեմիեր Լիգայի մնացած հատվածը, ինչպես նաև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, եթե Իտալիան կարողանա նվաճել մրցաշարի ուղեգիր։