«Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսսոն բարձրացրել է ֆուտբոլային խաղերի անվտանգության հարցը, երբ իր թիմի ավտոբուսի վրա հարձակվել են «Մարսելի» երկրպագուները։
«Թվում էր, թե հանդիպմանը հասանք երկու մոտոցիկլետների և երկու ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ։ Մենք փորձում ենք ինչ-որ բան անել հետո, բայց պետք է անել առաջ: Կարևոր որոշումներ պետք է կայացվեն։ Խոսքս սպորտային առավելության մասին չէ, այլ մեր անվտանգության:
Ես վիրավոր էի, բայց իմ տեղում կարող էր լինել ֆուտբոլիստ, ավտոբուսի վարորդ, մեր ավտոբուսից կամ երկրպագուների ավտոբուսից որևէ մեկը։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ նման բաներ լինեն, նույնիսկ եթե գիտենք, որ շուրջը հիվանդ մարդիկ կան, և դա կարող է լինել։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի։ Հուսով եմ, որ մենք կշարժվենք այս ուղղությամբ»,- Գրոսսոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։