Պաոլո Դիբալան շնորհավորել է «Յուվենտուսին» ակումբի 126-ամյակի կապակցությամբ

Արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալան յոթ տարի անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում» և, թեև բաժանումը հեշտ չէր, սակայն ակումբում անցկացրած տարիների հաճելի հիշողություններ է պահպանում:

Նա շնորհավորել է «Յուվենտուսին» ակումբի 126-ամյակի կապակցությամբ՝ շնորհավորանքներ գրելով սոցիալական ցանցերում։ Դա աննկատ չի մնացել ակումբի երկրպագուների աչքից, ովքեր շնորհակալություն են հայտնել Դիբալային ուշադրության համար։

Դիբալան ակումբում խաղացել է յոթ տարի՝ 2015-2022 թվականներին՝ անցկացնելով 293 հանդիպում և դառնալով 115 գոլի հեղինակ։ Այժմ արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ռոմայում»։ Իտալիայի առաջնության տասնմեկերորդ տուրում «Ռոման» տնային խաղում կընդունի «Լեչչեին»։