Իլկայ Գյունդողանը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնային» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Գերմանացի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու գլխավոր նախաձեռնողը փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է։

Գյունդողանը «Բարսա» է տեղափոխվել անցած ամառ «Մանչեսթեր Սիթիից» Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։