«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում հեռացնել հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հեգին, սակայն ակումբը սկսել է կասկածել «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի կարողություններին, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանչեսթերյան ակումբում որոշ մարդիկ կարծում են, որ Տեն Հագը լիովին չի հարմարվել Պրեմիեր Լիգայի պահանջներին։ Մյուսները կարծում են, որ նա լավ մարզիչ է, բայց սխալ մարդ այն իրավիճակի համար, որում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Պրեմիեր Լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։