ՈՒԵՖԱ-ն և Groupe Amaury-ն, որին պատկանում են France Football և L’Équipe մեդիա ընկերությունները, համագործակցության համաձայնագիր են կնքել՝ 2024 թվականից համատեղ կազմակերպելու «Ոսկե գնդակի» արարողությունը, հայտնում է կազմակերպության կայքը։
«Որպես համաձայնագրի մաս, Groupe Amaury-ն կմնա «Ոսկե գնդակի» բրենդի սեփականատերը և կշարունակի վերահսկել քվեարկությունը, որը կպահպանի նույն համակարգը և անկախությունը: ՈւԵՖԱ-ն իր ֆուտբոլային փորձը կներդնի նախագծին, ինչպես նաև կխթանի համաշխարհային առևտրային իրավունքները և կկազմակերպի ամենամյա մրցանակաբաշխություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կավելացվեն նոր մրցանակներ տղամարդկանց և կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչների համար։