«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ապաքինվել է վնասվածքից և ընդգրկվել է թիմի հայտացուցակում Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղի համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Օգոստոսից 20-ամյա խաղացողը խաղադաշտ դուրս չի եկել ազդրի հետ կապված վնասվածքի պատճառով: 2023/24 մրցաշրջանում նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը 170 րոպե։

Նախորդ մրցաշրջանում Պեդրին կատալոնացիների կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։