«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Իտալիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։
Անցած ամիս «Ինտերը» հաղթանակներ տարավ «Տորինոյի» (3:0) և «Ռոմայի» (1:0) նկատմամբ, ինչպես նաև ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (2:2): Ներաձուրիները 10 տուրից հետո 25 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Ինձագին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է արժանանում ամսվա լավագույն մարզչի մրցանակին։ Նախկինում նա լավագույնն էր ճանաչվել 2021 թվականի դեկտեմբերին։