Կիսապաշտպան Մանուել Լոկատելլին մոտ է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի ամառ։
Սպասվում է, որ «Յուվենտուսը» առաջիկա օրերին կհայտարարի երկարաձգման մասին:
Լոկատելլին թուրինյան ակումբում է հանդես գալիս 2021/22 մրցաշրջանից։ Այս ընթացքում Լոկատելլին մասնակցել է Ա Սերիայի 73 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։