Հայտնի է «Արսենալի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Հոկտեմբերի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն։

Տոմիյասուն ստացել է ձայների 64%-ը՝ առաջ անցնելով Դեկլան Ռայսից, Գաբրիել Ժեզուսից և Բուկայո Սակայից։

Հոկտեմբերին 24-ամյա խաղացողը «զինագործների» կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։