Պիրս Մորգանը հայտնել է, որ Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում պետք էր երկու «Ոսկե գնդակ» պակաս ստանար

Լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը հայտնել է, որ այս տարի «Ոսկե գնդակին» արժանի էր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Բացի այդ, նրա կարծիքով, Մեսսին իր կարիերայի ընթացքում պետք էր երկու «Ոսկե գնդակ» պակաս ստանար, իսկ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ ևս երկուսը։

«Այն փաստը, որ Մեսսին այս տարի անհեթեթորեն նվաճեց «Ոսկե գնդակը», ևս մեկ ապացույց է, որ «Ոսկե գնդակի» ամբողջ համակարգը կեղծված է: Նա պետք է երկու «Ոսկե գնդակ» պակաս ստանար, Ռոնալդուն ևս երկու «Ոսկե գնդակ», իսկ Հոլանդը՝ այս տարի պետք է ստանար»,- գրել է Մորգանը Twitter-ում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Փարիզի Chatelet թատրոնում կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Մեսսին քվեարկության արդյունքում առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեից։