Լիոնել Մեսսին խոստովանել է, որ այլևս չի ստանա «Ոսկե Գնդակը»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ այլևս չի ստանա «Ոսկե գնդակը»:

«Ես երկար ժամանակ չեմ մտածել «Ոսկե Գնդակի» մասին։ «Ոսկե Գնդակը» նվաճելն ինձ համար երբեք առաջնահերթություն չի եղել, հատկապես հիմա, այն ամենից հետո, ինչ ես հասել եմ իմ կարիերայում և համեմատած մնացած բոլոր պահերի հետ, որոնք ես ապրել եմ:

Կարծում եմ՝ սա իմ վերջին «Ոսկե Գնդակն» է։ Ուրախ եմ, որ կարողացա հասնել այն ամենին, ինչին հասել եմ, և միակ ֆուտբոլիստն եմ, ով ութ անգամ է նվաճել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։