Էդեն Ազարն ասել է, թե ինչով է զբաղվում կարիերան ավարտելուց հետո

Մադրիդի «Ռեալի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը բացատրել է, թե ինչով է զբաղվում կարիերան ավարտելուց հետո։

«Ամեն ինչ կատարյալ է։ Ես վայելում եմ կյանքը, ժամանակն ընտանիքի, երեխաների հետ: Ես ստացա այն, ինչ ուզում էի, և դա կատարյալ կյանք է:

Իհարկե, ես ֆուտբոլ եմ նայում, երեխաներս ֆուտբոլ են խաղում։ Ես հեռուստացույց եմ դիտում, երբ կարողանում եմ, ինչպես նաև անում եմ այլ բաներ:

Այս պահին ես չեմ կարոտում ֆուտբոլը, ինչը լավ է։ Տեսնենք, թե ինչ կլինի մի քանի ամսից»,- Ազարի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։