«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլիի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը լիարժեք աջակցություն է ցուցաբերում ֆուտբոլիստին՝ կապված խաղադրույքների պատճառով յոթ ամսով որակազրկման հետ։
Միևնույն ժամանակ, «ծեր սինյորայի» ղեկավարությունը նախատեսում է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը։