Ոստիկանությունը մտադիր է հետաքննել «Օսասունայի» ու «Բետիսի» ուլտրասների ծեծկռտուքը

Իսպանական ոստիկանությունը մտադիր է հետաքննել անցյալ կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, «Օսասունայի» ու «Բետիսի» ուլտրասների ծեծկռտուքի հանգամանքները։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Հաղորդվում է, որ երկրպագուների միջև բախումը տեղի է ունեցել «Բենիտո Վիլամարին» մարզադաշտի մոտ, որը հանդիսանում է «Բետիսի» տնային մարզադաշտը։

Նշվում է, որ ուլտրասների որոշ ներկայացուցիչներ կրել են բալակլավաներ և իրենց հետ ունեցել են փայտե ձողիկներ և մետաղյա ձողեր։ Իրավապահները արագ ժամանել են դեպքի վայր և արագ հարթել կոնֆլիկտը։

Այս ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է երկրպագուներից մեկը՝ կտրվել է հոնքը, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։