Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2027 թվականի ամառ, հաղորդում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հարձակվողը համաձայնություն է տվել երկարաձգել պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախորդ տարի, սակայն այդ մասին հայտարարվել է միայն այսօր՝ հոկտեմբերի 31-ին։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցում, 23-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո։