Նասեր Ալ-Խելաիֆի․ «Մենք նաև ուրախ ենք տեսնել, որ Ռանդալ Կոլո-Մուանին ճանաչում է ստացել»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է 2022/23 մրցաշրջանի «Ոսկե Գնդակի» լավագույն երեք հավակնորդների մասին։

Նա նշել է, որ ակումբը հպարտ է, որ անցած մրցաշրջանում իր թիմում հանդես եկող երկու ֆուտբոլիստներ հավակնորդների թվում էին։

«Մենք նաև ուրախ ենք տեսնել, որ մեր նորեկ Ռանդալ Կոլո-Մուանին ճանաչում է ստացել (28-րդ տեղ): Սա ցույց է տալիս որակի չափանիշները, որոնք ՊՍԺ-ն տարեցտարի պահպանում է»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։