Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի 15-րդ մրցաշրջանում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը շարունակում է թարմացնել ակումբում ի ռեկորդները։

Շաբաթ օրը «Դարմշտադտի» հետ խաղում 34-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին և կարողացավ դառնալ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մյուլերի համար այսօրվա գոլն առաջինն էր Բունդեսլիգայի այս մրցաշրջանում։ Մյունխենցիների վետերանը ակումբային ռեկորդ սահմանեց՝ նա 15 մրցաշրջան անընդմեջ գոլ է խփում Գերմանիայի առաջնությունում, հայտնում է Opta-ն։

Նախկինում հարձակվողը ռեկորդը կիսել է Կլաուս Աուգենտալերի, Գերդ Մյուլերի և Մեհմեդ Շոլի հետ։