Առևանգել են Լուիս Դիասի ծնողներին

Կոլումբիայի մի քանի աղբյուրներ հայտնել են «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի ծնողների առևանգման մասին։ Դա տեղի է ունեցել ֆուտբոլիստի հայրենի քաղաքում՝ Բարանկասում՝ Գուաջիրայի դեպարտամենտում:

Հաղորդվում է, որ Դիասի ծնողները մեքենա են վարել, երբ մոտոցիկլետներով առևանգողները փակել են նրանց ճանապարհը։ Կոլումբիացի ֆուտբոլիստի ծնողներին առևանգման վայրից տարել են։

26-ամյա Դիասը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Պորտուից» անցյալ տարվա հունվարին: Այս ընթացքում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում եւ դարձել 14 գոլի հեղինակ։ Կոլումբիայի հավաքականի կազմում նա 2021 թվականին Ամերիկայի Գավաթի բրոնզե մեդալակիր է։