Մասիմիլիանո Ալեգրի. «Մեզ համար կարևոր է լավագույն քառյակում հայտնվելը»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է թիմի նպատակների մասին հարցին։

Թուրինյան թիմը գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը «Վերոնայի» նկատմամբ նվազագույն հաղթանակից հետո։

«Յուվենտուսը» տասը տուրից հետո ունի 23 միավոր, իսկ 9 հանդիպում անցկացրած «Ինտերն» ու «Միլանը» վաստակել են համապատասխանաբար 22 և 21 միավոր։

«Մենք նայո՞ւմ ենք մրցաշարային աղյուսակին: Առաջինը լինելը շատ հաճելի է, բայց առաջին հերթին դա կարևոր է մեր ֆուտբոլիստների համար, քանի իր նրանցից քչերն են եղել Ա Սերիայի առաջատար:

Երազո՞ւմ ենք սկուդետտոյի մասին: Միշտ պետք է երազել ինչ-որ բանի մասին։ Մեզ համար կարևոր է լավագույն քառյակում հայտնվելը։ Կտեսնենք, թե ինչ կլինի վերջում, բայց մենք դեռ հեռու ենք իդեալական խաղից, մենք միայն զարգացման փուլում ենք»,- Ալեգրիի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները։