Չավի․ «Լևանդովսկին 100%-ով պատրաստ է, ինչպես և Դե Յոնգը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է կադրային իրավիճակի մասին։

«Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ նման խաղում, բայց մենք կտեսնենք, թե ինչ կլինի։ Լևանդովսկին լավ է։ Նա 100%-ով պատրաստ է, ինչպես և Դե Յոնգը։ Բայց ես վաղը որոշում կկայացնեմ։

Պեդրի՞ն։ Նա ցանկանում է խաղալ, ինչպես բոլորը, բայց բժշկական անձնակազմը չի ցանկանում որևէ մեկին ստիպել։ Կտեսնենք»,- նշել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։