Հայտնի է, թե ով է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

«Պորտուի» հարձակվող Էվանիլսոնը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը տեղադրված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Չորեքշաբթի օրը «Պորտուն» 4։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Անտվերպենի» նկատմամբ։ Էվանիլսոնը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Երեք տուրից հետո «Պորտուն» Չեմպիոնների Լիգայի իր խմբում վեց միավորով երկրորդ տեղում է։ «Վիշապները» առաջ են «Շախտյորից» (3 միավոր) և «Անտվերպենից» (0 միավոր), բայց զիջում են «Բարսելոնային» (9 միավոր):