«Մանչեսթեր Սիթին» նշել է այն գումարի չափը, որի դեպքում կվաճառի Խուլիան Ալվարեսին

Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել Լա Լիգա, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»։

«Սիթիի» ղեկավարները տեղյակ են արգենտինացու նկատմամբ հետաքրքրության մասին և պատրաստ են վաճառել նրան որոշակի չափի փոխհատուցման դիմաց։ Պրեմիեր Լիգայի չեմպիոնը ցանկանում է Ալվարեսի տրանսֆերից վաստակել առնվազն 92 միլիոն եվրո։

Խուլիանը խաղում է «Մանչեսթեր Սիթիում», որտեղ տեղափոխվել է «Ռիվեր Փլեյթից»։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է անգլիական թիմի 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։