Մոհամեդ Սալահը դարձել է եվրոպական մրցաշարերում գոլերի ռեկորդակիր

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ֆրանսիական «Թուլուզի» դեմ խաղում (5:1):

Դրա շնորհիվ եգիպտացի հարձակվողը դարձել է անգլիական թիմերի եվրոպական մրցաշարերում գոլերի ռեկորդակիրը։ Այս գոլը 31-ամյա աֆրիկացու համար 43-րդն էր Եվրոպական մրցաշարերում։ Այսպիսով Սալահը գերազանցեց Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիի ձեռքբերումը, ով խփեց 42 գոլ։

Մոհամեդը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։