Թոմաս Պարտին հունվարին կարող է տեղափոխվել Իտալիա

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հրաժեշտ տալ իր թիմին։

Tuttojuve-ի տեղեկությունների համաձայն՝ գանացուն տարբերակներից մեկը Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելն է, որը նախորդ ամառ հետաքրքրություն է ցուցաբերել հենակետային կիսապաշտպանի նկատմամբ։

Այս մրցաշրջանում Պարտին ոչ միշտ է խաղադաշտ դուրս գալիս «Արսենալի» կազմում առաջին րոպեներից։ Կիսապաշտպանը դժգոհ է խաղային պրակտիկայի պակասից, ուստի լրջորեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Թոմասի վերադարձով հետաքրքրված է նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկոն»։