Թոմաս Տուխելը հաստատեց, որ Մանուել Նոյերը ապաքինվել է վնասվածքից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է դարպասապահ Մանուել Նոյերի վերադարձը։

Հարկ է նշել, որ Նոյերը դեռ չի խաղացել 2023 թվականին։ Ձմռանը դարպասապահը կոտրվածք է ստացել լեռնադահուկային հանգստավայրում հանգստանալու ժամանակ։

«Եթե մարզումների ժամանակ ոչինչ չպատահի, Նոյերը կխաղա վաղը: Նա անհամբեր սպասում է դրան, ինչպես մենք»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Տուխելը լրագրողներին:

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, «Բավարիան» սեփական հարկի տակ կանցկացնի Գերմանիայի առաջնության հանդիպումը «Դարմշտադտի» հետ։