Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Էլ-Հլասիկոյից իր ամենավառ հիշողությունից։
«Ես միշտ կհիշեմ այն պահը, երբ Կրիշտիանու Ռոնալդուն «Կամպ Նոուում» գոլ խփեց «Բարսելոնային», իսկ հետո երկրպագուներին ցույց տվեց, որ հանգստանան: Դա իսկապես անմոռանալի էր»,- նշել է Բելինգհեմը Mundo Deportivo-ին:
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում արտագնա խաղում կխաղա «Բարսելոնայի» հետ։