Հայտնի է, թե ով է այս մրցաշրջանում ամենաշատ հաջող դրիբլինգ իրականացրած ֆուտբոլիստը ՉԼ-ում

Transfermarkt պորտալը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն դրիբյորների վարկանիշային աղյուսակը։

Հաշվի են առնված խմբային փուլի միայն վերջին երեք տուրերը։

Առաջին տեղը զբաղեցրել է Էյնդհովենի ՊՍՎ-ի ֆուտբոլիստ Նոա Լանգը: Կիսապաշտպանն իր հաշվին ունի 23 հաջող դրիբլինգ, և դա ընդամենը երկու խաղում:

Նա մեկով առաջ է «Նապոլիի» եզրային Խվիչա Կվարացխելիայից. վրացին ունի 22 հաջող դրիբլինգ:

Երրորդ տեղը կիսում են «Ռեալ Սոսյեդադից» Անդեր Բարենեչեան և Ռաֆայել Լեաուն՝ 20-ական հաջող դրիբլինգ։