Էրլինգ Հոլանդի հերթական տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի «Յանգ Բոյզի» դեմ խաղում (3-1)։

Նորվեգացի հարձակվողն իր կարիերայի ընթացքում Չեմպիոնների Լիգայի 33 խաղում խփել է 37 գոլ։

Այս ցուցանիշով Հոլանդը մրցաշարի պատմության մեջ բարձրացավ 20-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով Էդինսոն Կավանիից (35 գոլ) և Ֆերենց Պուշկաշից (36)։

Լավագույն 10-յակում հայտնվելու համար Հոլանդին պետք է Չեմպիոնների Լիգայում 48 գոլ խփի։ Չեմպիոնների Լիգայի պատմության առաջատարը գոլերի քանակով մնում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ 140 խփած գոլով։