Հայտնի են Լա Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները

Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները։

Մրցանակին հավակնում են հինգ խաղացողներ՝ Ժոաու Ֆելիշ (Բարսելոնա, 1 գոլային փոխանցում 274 րոպե խաղաժամանակում), Իսկո (Բետիս, 1 փոխանցում 266 րոպե խաղաժամանակում), Անտուան ​​Գրիզման (4 գոլ 280 րոպե խաղաժամանակում), Ջուդ Բելինգհեմը (Ռեալ Մադրիդ, 3 գոլ և 1 գոլային փոխանցում 251 րոպե խաղաժամանակում) և Ալեքս Գարսիան (Ժիրոնա, 1 գոլ և 2 գոլային փոխանցում 310 րոպեում)։