Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մայրը՝ Ֆայզա Լամարին, պատմել է, թե ում էր երկրպագում իր որդին մանուկ հասակում։
«Տանը նա հաճախ էր խոսում «Միլանի» մասին։ Եթե այս թիմը պարտվեր, ապա Կիլիանը կնետեր հեռուստացույցի հեռակառավարման վահանակը և զգացմունքային ինչ-որ բան կբղավեր իտալերենով»,- ֆուտբոլիստի մոր խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Մբապպեն ներկայումս ՊՍԺ-ի խաղացող է: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։