Թոմաս Պարտին ցանկանում է ավելի շատ խաղալ

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ձեռք բերել:

Գանացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում հազվադեպ է հայտնվում «զինագործների» մեկնարկային կազմում։ Միկել Արտետան նախընտրում է Դեկլան Ռայսին, որին ձեռք է բերել անցյալ ամառ «Վեսթ Հեմից» 116 միլիոն եվրոյով:

Ըստ 90min-ի՝ Պարտին հիասթափված է թիմում իր դիրքից։ «Չելսիի» հետ վերջերս կայացած խաղում (2:2) 30-ամյա ֆուտբոլիստը մնաց պահեստայինների նստարանին, ինչը միայն վատթարացրեց իրավիճակը։ Նշվում է, որ գանացին պատրաստ է պայքարել թիմում տեղի համար, սակայն լրջորեն կմտածի ձմռանը հեռանալու մասին, եթե պատկերը չփոխվի մինչեւ հունվար։