Օլիվյե Ժիրու. «Մենք լավ գիտենք, թե որքան վտանգավոր է ՊՍԺ-ի հարձակումը»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կիսվել է «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջիկա հանդիպման մասին իր մտքերով։

Չեմպիոնների Լիգայի շրջանակներում ռոսոներիները չորեքշաբթի օրը արտագնա խաղում կխաղան փարիզցիների հետ: Երկու տուրից հետո ֆրանսիական թիմն ունի երեք միավոր, իսկ «Միլանը» երկու միավոր է վաստակել։

«Մենք լավ գիտենք, թե որքան վտանգավոր է ՊՍԺ-ի հարձակումը։ Խաղադաշտում կլինեն երեք-չորս շատ տաղանդավոր հարձակվողական ֆուտբոլիստներ:

Մենք պետք է ուշադիր լինենք նրանցից յուրաքանչյուրին, բայց, իհարկե, Մբապպեն հատուկ վտանգ է: Մեզանից ոմանք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նրա դեմ խաղին»,- նշել է Ժիրուն Canal+-ին տված հարցազրույցում։