Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրեն Խոսե Անխել Սանչեսը պատասխանել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագայի վերաբերյալ հարցին։
Ինչպես գիտեք, 2023/24 մրցաշրջանում խորվաթը սկսեց քիչ խաղաժամանակ ստանալ։ Հաղորդվում էր, որ հունվարին Սաուդյան Արաբիայից մի ակումբ կարող է պայմանագիր կնքել Մոդրիչի հետ:
«Մոդրիչի՝ հունվարին տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ Սաուդյան Լիգայի ներկայացուցիչների հետ չկան։
Այս պահին մենք գաղափար չունենք թիմից նրա հնարավոր հեռանալու մասին»,- նշել է Սանչեսը Arriadiyah-ին:
Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսի վերջից՝ «Թոթենհեմից» տեղափոխվելուց հետո։ 2018 թվականին խորվաթն արժանացել է «Ոսկե գնդակին»։