«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Արսենալից»։ Այս մասին տեղեկացնում է Todofichajes պորտալը։
Գերմանացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Տոնի Կրոսն ու Անտոնիո Ռյուդիգերը համոզում են «Ռեալին»՝ գնելու Հավերցին։
«Ռեալը» կարող է ֆուտբոլիստին վարձակալել «զինագործներից» մինչև 2023/4 մրցաշրջանի ավարտը։ Հիշեցնենք, որ Կայը «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա համար «զինագործների» ղեկավարությունը «թոշակառուներին» վճարել է 75 միլիոն եվրո։