«Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղում կարող է Մարկ Գույուին վստահել հարձակման գիծը

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հաջորդ խաղում Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում հույսը կարող է  դնել իր հարձակվող Մարկ Գույուի վրա:

Լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունն այժմ թղթաբանությամբ է զբաղվում՝ Գույուին Չեմպիոնների Լիգայում գրանցելու համար։

Հիշեցնենք, որ Գույուն «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է երեկ՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում։ 17-ամյա հարձակվողին ընդամենը 33 վայրկյան է պահանջվել «բլաուգրանայի» կազմում իր առաջին գոլը խփելու համար: Գույուի գոլը միակն էր, որը հաղթանակ բերեց «Բարսելոնային»։