Դարիո Սռնա. «Ավելի լավ է պարտվել գեղեցիկ, քան հաղթել տգեղ»

ԼՆԶ-ի հետ հանդիպումից հետո (3:0) «Շախտյորի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Դարիո Սռնան մեկնաբանել է թիմի հետ աշխատանքի սկզբնական շրջանը։

«Ես ասացի, որ կփոխարինեմ ֆուտբոլիստներին, եթե նրանք երեք րոպեից ավելի չվազեն: Բոլորը վազեցին անհրաժեշտից ավելի։

Այնուամենայնիվ, երբեմն խնդիր էր առաջանում։ Ի՞նչ կարող եմ ասել խաղի մասին։ Հաշիվը ցուցատախտակին է: Բայց եթե ինձ հարցնեք, լիովին գոհ եմ։ ԼՆԶ-ը կարող էր երկու գոլ խփել, չնայած, մյուս կողմից, մենք կարող էինք հինգ կամ վեց գոլ խփել։ Այնուամենայնիվ, ես տեսնում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Ես զգում եմ, որ թիմը վերադառնում է իր ֆուտբոլին, որը զարդարել է մեզ վերջին 20 տարիներին և զարդարելու է մեզ ապագայում։ Ես գոհ եմ այն ​​էմոցիաներից, որոնք նրանք ցույց տվեցին խաղադաշտում և հանդերձարանում։

Կարծում եմ, որ այս երեք օրվա ընթացքում գոնե մի փոքր օգնեցի նրանց։ Ոչինչ, հիմա մենք կհանգստանանք, իսկ հետո կպատրաատվենք «Բարսելոնայի» դեմ խաղին։ «Բարսելոնան» «Բարսելոնա» է։ Բայց ես ամեն ինչ կանեմ իմ կողմից, որպեսզի թիմը փորձի խաղալ մեր ֆուտբոլը։

Ինչպես մեր նախագահն է ասում. «Ավելի լավ է պարտվել գեղեցիկ, քան հաղթել տգեղ», – Սռնայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։