«Արսենալը» կարող է հունվարին ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստի

22-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրեն, ում իրավունքները պատկանում են «Ֆլումինենսեին», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի թոփ ակումբում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Անգլիայի փոխչեմպիոնի ղեկավարները պլանավորում են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Անդրեն 19 հանդիպում է անցկացրել առանց գոլի։ Միաժամանակ կիսապաշտպանը ստացել է 9 դեղին քարտ և 1 անգամ հեռացվել խաղադաշտից։