Մտնելով խաղադաշտ և 23 վայրկյան անց առաջին գոլը խփելով կատալոնական «Բարսելոնայի» կազմում՝ դրանով իսկ հաղթանակ բերելով նրանց, սա Մարկ Գույուի նորամուտն էր, ով դարձավ երեկոյի հերոսը։
Խաղից հետո նա մեկնաբանել է իր զգացմունքները՝ խոստովանելով, որ գոլի պահին հաճույքից շունչը կտրվել է։
«Շունչս կտրվեց։ Նույնիսկ հիմա թվում է, թե ես թռչում եմ և երազում: Նման պահի արժե երկար սպասել, երբ աշխատում ես և հույսդ դնում քո հնարավորության վրա:
Երբ տեսա, որ դարպասապահը դուրս է եկել դարպասից, որոշեցի հարված կատարել, և ամեն ինչ ստացվեց», – Գույուի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։