Մյունխենի «Բավարիան» այսօր կարող է նոր ռեկորդ սահմանել

Մյունխենի «Բավարիան» այսօր կարող է նոր ռեկորդ սահմանել։

Եթե ​​Թոմաս Տուխելի թիմը հյուրընկալվելիս հաղթի «Գալաթասարային», ապա «Կարմիր մեքենան» կդառնա պատմության մեջ առաջին ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում 8 անընդմեջ արտագնա հաղթանակ կտանի։

Այս պահին «Բավարիան» ռեկորդը կիսում է Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Երկու թիմերն էլ տարբեր ժամանակներում 7 անընդմեջ արտագնա հաղթանակ են տարել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։

Հիշեցնենք, որ մեկնարկային երկու տուրերում «Բավարիան» իր խմբում վաստակեց առավելագույն միավորները՝ հաղթելով «Կոպենհագենին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»։