Լաուտարո Մարտինեսն անդրադարձել է «Տորինոյի» հետ խաղում իր թիմի հաղթանակին

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն արձագանքել է Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղում (3:0) իր թիմի հաղթանակին։

«Շատ կարևոր հաղթանակ միավորներ կորցնելուց հետո: Մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

«Ինտերը» Ա Սերիայում 22 միավորով զբաղեցրեց առաջին տեղը՝ հաղթելով «Միլանին», սակայն մրցակիցը մեկ հանդիպում պակաս ունի։ Իտալիայի առաջնությունում «Տորինոն» 9 միավորով 14-րդ տեղում է։