Յուսուֆ Մուկոկոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստը իսպանական ակումբում կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։

Հարձակվողի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։