Հայտնի է, թե որքան գումար է առաջարկում «Ռեալը» Ալֆոնսո Դևիսի համար

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա կանադացու համար հավակնում է Մադրիդի «Ռեալը»: Մադրիդցիները ցանկանում են ֆուտբոլիստին գնել հաջորդ տարի 40 միլիոն եվրոյով, երբ ավարտվի պաշտպանի պայմանագիրը մյունխենցիների հետ։

Այս մրցաշրջանում Դևիսը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։