«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը հայտնվել է «Չելսիի», «Պարի Սեն Ժերմենի» և «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։
Իտալական լրատվամիջոցների բազմաթիվ տեղեկությունների համաձայն, «ռոսոներիների» ղեկավարությունը հույս ունի շուտով երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ, սակայն եվրոպական գրանդների հետաքրքրությունը կարող է բարդացնել խնդիրը։
Ըստ TMW-ի՝ Մենյանը դարձել է «Չելսիի» առաջնահերթ թիրախներից մեկը։ Դարպասապահով հետաքրքրված է նաև «Բավարիան», որն ապագայում Մանուել Նոյերին փոխարինող է փնտրում։ Մյուս հավակնորդը ՊՍԺ-ն է, որտեղ 28-ամյա ֆուտբոլիստը սկսել է իր կարիերան։
Transfermarkt-ը դարպասապահին գնահատում է 45 մլն եվրո։