«Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսը հայտնել է, որ բանակցություններ է վարում թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ։
«Այժմ մենք քննարկում ենք նոր պայմանագիրը։ Բանակցությունները եռում են, և ես ցանկանում եմ մնալ ակումբում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
27-ամյա պաշտպանը «Ինտեր» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։