Ժոաու Ֆելիշը կարող է մնալ «Բարսելոնայում» իր վարձակալության ժամկետի ավարտից հետո

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է մնալ ակումբում իր վարձակալության ժամկետի ավարտից հետո: Նա նաև նշել է, որ գոհ է Չավիի աշխատանքից։

«Եթե Ֆելիշը շարունակի այսպես խաղալ, մենք պետք է ռեսուրսներ գտնենք նրան թիմում պահելու համար: «Բարսելոնայի» նպատակը ոսկին է Լա Լիգայում և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում։ Դեկուն հիանալի հարաբերություններ ունի Չավիի հետ։ Ես շատ գոհ եմ գլխավոր մարզչի աշխատանքից, նա հիանալի է գլխավորում թիմը»,- Լապորտային է մեջբերում Sport.es-ը։

Ֆելիշի վարձավճարը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կատալոնացիների կազմում պորտուգալացին Լա Լիգայում անցկացրել է վեց հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։