Ջեյդոն Սանչոն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Թուրինի «Յուվենտուսը» և Դորտմունդի «Բորուսիան» կապ են հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի հետ, հայտնում է Evening Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ լրջորեն հետաքրքրված են անգլիացու տրանսֆերով։

Հիշեցնենք, որ Սանչոն մի քանի շաբաթով որակազրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մարզումներից։ Պատճառը գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտն է, ում ֆուտբոլիստը քննադատել է սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնականապես տրանսֆերի կհանի Սանչոյին, եթե նա մինչև հունվար ներողություն չխնդրի մարզչից։