Պեպ Գվարդիոլա․ ««Բարսելոնան» անմեղ է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային մեղադրանք է առաջադրվել կաշառակերության մեջ։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով նախկինում աշխատել է կատալոնական ակումբում, մամուլի ասուլիսում այս մասին հարց է ստացել։

«Երբ դատավճիռը կայանա, ես ձեզ կասեմ իմ կարծիքը։ «Բարսելոնան» անմեղ է, Լապորտան անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան։

Պեպ Գվարդիոլան այժմ «Մանչեսթեր Սիթիին» նախապատրաստում է «Բրայթոնի» հետ տնային հանդիպմանը։